Փլուզվել է սբ.Նշանի զանգակատունը

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի` փլուզման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևները:

«Տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունվար ամսին ձեռքբերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն, վրացական կողմը ս.թ. ապրիլի վերջին ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել Սբ. Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագիծը` հայկական կողմի մասնագիտական կարծիքի համար: Հաշվի առնելով նոր իրավիճակը` եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը, ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի, ով տեղում կծանոթանա հուշարձանի ներկայիս վիճակին, վրաց մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները և կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն: Մասնագիտական կարծիքը հաշվի կառնվի ներկայացված նախագծի լրամշակման և վրացական կողմի հետ համատեղ քննարկումների ժամանակ»,- նշված է կայքում:

Մեկնաբանել