Կառավարություն ոչ քաղաքական դեմքերից` Հունաստանի նոր սցենարը

41 մանդատ և խորհրդարանում 300 տեղ ապահոված ձախ-կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը հաղորդել է, որ իրենք կսատարեն ոչ-քաղաքական դեմքերից կազմված կառավարությանը` «ինչպես և անհրաժեշտ է»:

Վենիզելոսի խոսքով` չորեքշաբթի նախագահը յոթ կուսակցություններից վեցի առաջնորդներին խորհրդակցության կհրավիրի` այս հարցի մասին խոսելու: Չի հրավիրվի միայն խոհրդարանական խմբակցություններից մեկը` նեոֆաշիստական «Ոսկե արևամուտ»-ը:

Հիշեցնենք, որ ձախկենտրոնամետները սկզբում դեմ էին տեխնոկրատների կառավարությանը, հետո պահանջել էին կառավարություն` բոլոր կուսակցությունների մասնակցությամբ, հետո էլ` ձախ կոալիցիա. բայց այդ սցենարներից ոչ մեկը չէր իրականացվել:

Մեկնաբանել