Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Հռոմի մրցաշարում

Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Հռոմի «Մասթերս-1000» մրցաշարի առաջին շրջանում վստահ հաղթանակ տարավ (6:3, 6:4) իսպանացի Ալբերտ Ռամոսի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1ժամ 37 րոպե: Նալբանդյանն վերցրեց 8 բեյք փոյնթից 4-ը` սեփական մատուցումը զիջելով 2 անգամ:

Դավիդ Նալբանդյանի հաջորդ մրցակիցը աշխարհի 4-րդ ուժեղագույն թենիսիստ բրիտանացի Էնդի Մարեյն է:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել