Կրկին գնանկում նավթի շուկայում

«Սև ոսկու» գնանկման պատճառը Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Նաիմիի հայտարարությունն էր, որ նավթի` շուկայում առկա առաջարկն ավելին է պահանջարկից: Բացի դրանից` նախարարը հավաստել էր, որ իր երկիրը կարող է ավելացնել առաջարկը` համեմատաբար ցածր գինը պահպանելու համար:

Ալի Նաիմիի կարծիքով` նավթի առաջարկը պահանջարկից ավել է 1,3-1,5 մլն բարել/օր չափով: Սակայն նա կանխատեսում է, որ այս հանքանյութի օգտագործումը կարող է ավելանալ երկրորդ կիսամյակում: ՕՊԵԿ-ի տվյալներով` Սաուդյան Արաբիան ապրիլին միջազգային շուկա է բերել 10,1 մլն բարել/օր: Դա վերջին 30 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

Վերլուծաբանները նավթի գնանկման այլ պատճառներ էլ են նշում` Հունաստանի ծայրահեղ անկայում քաղաքական և տնտեսական վիճակը և ԱՄՆ-ի նավթային պաշարների քանակը` այս պահին դրանք վերջին 22 տարվա ամենաբարձր ցուցանիշն ունեն. ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալներով` նավթի կոմերցիոն պաշարները երկրում աճել են 379,516 մլն բարելով:

Մեկնաբանել