Էրդողանն անմասն չմնաց թուրքական ֆուտբոլի սկանդալից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ընդունված այն որոշումը, համաձայն որի պատժամիջոցներից պետք է ազատվեն այն ակումբները, որոնք ներգրավված են պայմանագրային խաղերի գործում։

«Պատիժը պետք է կրեն մեղավոր խաղացողները և պաշտոնական անձինք, բայց ոչ ֆուտբոլային ակումբները, որովհետև եթե դուք պատժի եք ենթարկում ակումբին, դա նաև վերաբերում է միլիոնավոր երկրպագուների, որոնք ամբողջ սրտով քաջալերում են դրան»,-ասել է վարչապետը մայիսի 14-ին Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ մի քանի ֆուտբոլային ակումբներ մեղադրվել են պայմանագրային խաղեր կազմակերպելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ այդ գործում ընգդրկված են 93 պաշտոնատար անձինք, ֆուտբոլիստներ և մարզիչներ, այդ թվում «Ֆեներբահչե» ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմը:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդունված որոշումը դեռ շատ քննարկումների և անսպասելի զարգացումների տեղիք կտա: Պարզ չէ, թե ինչ արձագանք կտա դրան ՈւԵՖԱ-ն։ Եվրոպական պաշտոնյաներն ասել են, որ կմիջամտեն, եթե ֆեդերացիան ի վիճակի չլինի մինչև հունիսի 1-ը լուրջ միջոցներ ձեռնարկել։ Այդ ժամկետը պատահական չէ ընտրված, քանի որ դա ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրերի շնորհման վերջնաժամկետն է։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել