Օբաման չի նախատեսում ՌԴ-ում ԱԽՏՀ գագաթաժողովին մասնակցել

Սեպտեմբերի 1-8-ը Վլադիվաստոկում տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովը, որի նախապատրաստման համար Ռուսաստանի կառավարությունը տասնյակ միլիարդավոր ռուբլիներ է ծախսել:

Նախապես Քերնին հայտարարել էր, որ Վաշինգտոնը համեմատական չի անցկացնի ԱԽՏՀ գագաթաժողովին Օբամայի մասնակցության և նորընտիր նախագահ Պուտինի` «Մեծ ությակից հրաժարվելու» միջև, քանի որ վերջինս իր փոխարեն այնտեղ է ուղարկելու վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները կհանդիպեն հունիսին` «Մեծ քսանյակի» շրջանակում` Մեքսիկայում:

ԱԽՏՀ գագաթաժողովը համընկնում է Օբամայի համար մեկ այլ կարևոր իրադարձության. ԱՄն-ում այդ օրերին հավաքվելու է Դեմոկրատական կուսակցությունը, և այնտեղ է, որ, ինչպես ակնկալվում է, Օբամային առաջադրելու են` որպես նախագահի թեկնածու:

Մեկնաբանել