Kaspersky-ն կօգնի Apple-ին չվարակվել

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի այդ մասին հայտարարել է «Ռուսական հակավիրուսային ծրագրերի ուսումնասիրման և ստեղծման» ընկերության տնօրեն Նիկոլայ Գրեբեննիկովը:

Նրա խոսքով` «Կասպերսկու լաբորատորիայի» աշխատակիցներն արդեն իսկ սկսել են հետազոտել Apple-ի օպերացիոն համակարգը: Mac OS-ն, իրոք, թույլ է պաշտպանված: «Կարելի է ասել, որ Apple-ը բավական ուշադիր չէ անվտանգության խնդիրների նկատմամբ»,- ասել է նա:

Գրեբեննիկովը օրինակ է բերել վերջերս տեղի ունեցած «լայնածավալ վարակումը»: «Ընկերությունն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր թողարկել Java պլատֆորմի նորացված տարբերակը, որ համակարգի թուլության պատճառով 600 հազար համակարգիչ վարակվեց բոթ-վիրուսով»,- ասել է նա` հավելելով, որ Apple-ի մասնագետները բավական դանդաղ են արձագանքում արձանագրված խնդիրներին: