Moody’s-ն էլ հավատաց

Moody’s Investors Service վարկանշային գործակալության Weekly Credit Outlook շաբաթական պարբերականում նշվում է, որ մայիսի 6-ին իշխող կոալիցիայի հաղթանակը Ազգային ժողովի ընտրություններում դրական ազդանշան է Հայաստանի վարկանիշի համար, քանի որ այն կապահովի քաղաքական կայունության և շարունակականության որոշակի աստիճան։

Գործակալությունում արձանագրել են, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել են ընտրողների 74%-ի աջակցությունը՝ նախորդ 2007թ. ընտրությունների 49%-ի դիմաց։ «Ընտրության արդյունքները նոր կառավարությանը հնարավորություն են տալիս շարունակել տնտեսական և ֆինանսական բարեփոխումները»,– նշվում է գործակալության հրապարակման մեջ։

Ըստ գործակալության՝ Հայաստանի նոր կառավարության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, և քաղաքական ուղեգծի ժառանգականությունն այս զգայուն հարցերի լույսի ներքո դրական գործոն է։

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին 21-ին գործակալությունը նվազեցրել էր Հայաստանի Ba2 սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի»։

Մեկնաբանել