Այսօր Հայաստանում գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ

Այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08.13-ին, ՀՀ տարածքում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, էպիկենտրոնը գտնվում է Շորժա գյուղից 9 կմ դեպի հարավ-արևելք (Սևանա լճում): Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.440 և արևելյան երկայնության 45.370 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Մեկնաբանել