Սիրիայի ընդդիմադիրների համաժողովը հետաձգվել է

ԱՊԼ-ի՝ երեկ երեկոյան տարած հաղորդագրությունում ասված է, որ որոշումն ընդունվել է՝ համաձայն Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ)՝ համաժողովը հետաձգելու վերաբերյալ համապատասխան խնդրանքի։

Երեկ՝ ավելի վաղ, ՍԱԽ-ի անդամները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Սիրիայի ընդդիմադիր բոլոր ուժերի ընդլայնված համաժողովին։ Խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ահմադ Ռամադանը դա բացատրել էր այն հանգամանքով, որ ԱՊԼ-ն ՍԱԽ-ին հրավիրել է ոչ թե որպես պաշտոնական մարմին, այլ միայն որպես անհատական մասնակիցներ։

Սիրիական ընդդիմության հանդիպումը պետք է տեղի ունենար մայիսի 16-17-ին Կահիրեում՝ ԱՊԼ-ի կենտրոնակայանում։ Հատկանշական է, որ հենց ՍԱԽ-ի առաջնորդներն էին համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերել կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ։

Համաժողովի անցկացման նոր ժամկետը չի հստակեցվում։ Դրա հետ մեկտեղ ԱՊԼ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ հանդիպումը «հետաձգվում է ոչ թե անորոշ, այլ կարճ ժամանակով»։

Մեկնաբանել