Իրանում մահապատժի է ենթարկվել միջուկագետի սպանության մեջ մեղադրվողը

Իրանի իշխանությունները նրան իսրայելցի լրտես էին համարում՝ մեղադրելով իրանցի ֆիզիկոս միջուկագետ Մասուդ Ալի Մոհամադիի սպանության մեջ, հաղորդում է Associated-Presss-ը։ Գիտնականը սպանվել էր 2010թ. հունվարին մոտոցիկլետի պայթյունի հետևանքով։

Հարցաքննությունների ընթացքում ֆաշին նշել էր, որ ծրագրած է եղել մի շարք այլ սպանություններ ևս, սակայն հետագայում հրաժարվել է դրանց իրագործումից։ Մասնավորապես նա մտադիր է եղել սպանել ֆիզիկոս Մաջիդ Շահրիարին, որն, ի վերջո, սպանվեց։

Ֆաշին խոստովանել է, որ Մոհամադիի սպանությունն իրականացրել իսրայելական հատուկ ծառայությունների պատվերով։ Ըստ իսրայելական «Եդիոտ Ահարանոտ» պարբերականի՝ հարցազրույցներից մեկի ընթացքում Ֆաշին խոստովանել է Մոսադի հետ իր առնչությունների և Իսրայելում ուսումնառություն անցնելու մասին։ Ըստ Ֆաշիի՝ իսրայելական հատուկ ծառայությունները սպանության դիմաց իրեն խոստացել են $50 հազ., սակայն վճարել են գումարի միայն կեսը։

Associated-Presss-ի տվյալների համաձայն՝ վերջին 5 տարում սպանվել է իրանցի առնվազն 5 միջուկագետ։ Ըստ պաշտոնական Թեհրանի՝ այսպիսով ԱՄՆ-ը և Իսրայելը մտադիր են խաթարել Իրանի միջուկային ծրագիրը։

Մեկնաբանել