ՀԱՊԿ ռազմական կապերն ընդլայնվել են․ Նիկոլայ Բորդյուժա

Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցարզրույցում։

Ըստ Բորդյուժայի՝ ներկայում կազմակեպության տրամադրության ներքո գործում են Արագ արձագանքման հավաքական ուժերը, որոնց թիվը ընդհանուր առմամբ 20 հազ. է, ինչպես նաև 3 հազ.-անոց Խաղարար ուժերը։ Բացի այդ՝ արևելաեվրոպական տարծաշրջանում հաջող գործում է հակաօդային պաշատպանության միասնական համակարգը, ստորագրվել և ուժի մեջ է մտել ՀԱՊԿ անվտանգության ուժերի և միջոցների վերահսկման համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը։

Ստեղծվել է նաև կազմակերպության անդամ երկրներին հնարավոր ագրեսիայի դեպքում ռազամա-տեխնիկական արտակարգ օգնության տրամադրման համակարագ։

Ըստ Բորդյուժայի՝ ստեղծվել և բավական արդյուանվետ գործում է նաև ՀԱՊԿ-ի՝ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհուրդը, որի կողմից իրականացվող «Անօրինական» գործողությունը ՀԱՊԿ-ի համար աստիճանաբար այնքան հայտնի և կարևոր իրադրաձություն է դառնում, որքան «Կանալ» գործողությունը։

Մեկնաբանել