Գրական գիշերը մոտենում է

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մայիսի 16-ին կկայանան գրական ընթերցումներ. «Ֆորում» թատրոնի դերասանները կընթերցեն չեխ գրող Յարոսլավ Հաշեկի, ռումինացի Վարուժան Ոսկանյանի և բրիտանացի Ջոն Ռ.Ռ. Տոլկիենի ստեղծագործություններից: Միջոցառման նախաձեռնողը Բրիտանական խորհուրդն է: «Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսությանը և ստեղծել հարթակ եվրոպական երկրների գրականության ներկայացման համար: Սա յուրօրինակ փորձառություն է, որը համատեղում է հետաքրքրիր «գրական պատառիկը», դերասանական վարպետությունը և ներկայացման վայրը:

«Գրական գիշեր» նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս ծրագրի շրջանակում ամեն տարի մայիսին մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի են ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ: Գաղափարի շուրջ համախմբվում են արվեստագետներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ:

Մեկնաբանել