Կապի թանգարանը բացում է դռները

Երևանում մայիսի 18-ին այցելուների համար իր դռները կբացի վերջերս «ԱրմենՏել» ընկերության կողմից հիմնադրված Կապի թանգարանը: Այն կգործի յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10:00-16:00: Ինչպես տեղեկացնում են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից, թանգարանի մուտքն անվճար է:

«Պարբերաբար անցկացնելով անվճար էքսկուրսիաներ, մենք նպատակ ունենք ոչ միայն ներկայացնել այցելուներին, թե ինչպես է այսօր գործում կապը, այլև բացահայտել կապի պատմության փառավոր էջերը, պատմել մեր երկրի և մեր ընկերության նվաճումների մասին», -ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Դրանք հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալու Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ինչպես նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին:

Մեկնաբանել