Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Մոսկվայում այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին և ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը: 

ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի: