Հաստատվել են 2012-13 ուստարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ` հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012-2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ բուհերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար, հատկացվել է 2130, վճարովի` 19 հազար տեղ:

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հաստատվել է անվճար 1692 մագիստրոսական տեղ, այդ թվում` 1265-ը առանց տարկետման իրավունքի, որից 99-ը` բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427 մագիստրոսի տեղ:

Պետական պատվերի տեղեր են հատկացվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային: