Բուշի` Ռոմնիին զորակցելն անակնկալ չէր, քանի որ նախկին նահանգապետը փաստացի արդեն իսկ Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն է նոյեմբերի նախագահական ընտրություններում, ուր նա պիտի պայքարի նախագահական աթոռի ներկայիս տիրոջ` Բարաք Օբամայի դեմ:
Ռոմնիից բացի հանրապետական մրցասպարեզում էր կոնգրեսական Ռոն Փոլը: Երկուշաբթի նա հայտարարել է իր նախընտրական ակտիվ արշավի ընդհատման մասին: Փոլը վաղուց արդեն Ռոմնիի հետ մրցակցությունում դիմանալու հնարավորություն չուներ և ընտրարշավին մասնակցում էր բացառապես ազատական հայացքները տարածելու համար:
Ավելի վաղ Ռոմնիին սատարելու մասին էր հայտարարել Ջորջ Բուշ-ավագը, նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, այլ հայտնի գործիչներ:
Հանրապետականների ներկուսակցական մրցույթը պաշտոնապես կամփոփվի օգոստոսին, երբ նրանք կհավաքվեն Ֆլորիդայի Տամպե քաղաքում, ուր և կհայտարարեն, թե ով է Հանրապետական թեկնածուն նախագահական ընտրություններում: Առաջադրվելու համար թեկնածուին պետք է նվազագույնը 1144 պատվիրակի զորակցություն. այս պահին Ռոմնիի զինանոցում 966 ձայն կա: