Հունաստանը ներդրողներին €435 մլն կվճարի

Նախարարության որոշման համաձայն՝ Հունաստանը մոտ €435 մլն-ի վճարում կկատարի պարտքի հիմնական գումարի և մինչև մայիսի 15-ը մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի տոկոսադրույքների վճարման համար։ Այս պարտատոմսերի սեփականատերերը հրաժարվել են մասնակցել հունական պարտքի վերակառուցմանը։ Այս պարտատոմսերի ընդհանուր գումարը €6,4 մլրդ է, այն դեպքում, երբ հունական պարտքը մասնավոր վարկատուներին մոտ €200 մլրդ է։

Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը հաղորդել էր, որ ի վիճակի չէ վճարել այն ներդրողներին, որոնք հրաժարվել են մասնակցել արժեթղթերի փոխանակման ծրագրին։

Հիշեցնենք, որ մասնավոր ներդրողների հետ ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ Հունաստանի իշխանություններին հաջողվել էր կրճատել պետպարտքի ծավալի մեկ երրորդը։ Ներդրողները կորցրել են հին արժեթղթերում ներդրած միջոցների 75%-ը։

Նշենք, որ ներկայում Հունաստանը հայտնվել է քաղաքական ճգնաժամում։ Երեկ կառավարության կազմավորման շուրջ երկրի քաղաքական ուժերի միջև բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։

Մեկնաբանել