Հույները բանկերից հանում են իրենց գումարները

Այս մասին Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Գեորգիոս Պրովոպուլոսը տեղեկացրել է երկրի նախագահ Կարլոս Պապուլյասին, հաղորդում է Bloomberg-ը։

Ըստ Պրովոպուլոսի՝ հույները բանկերից արդեն հանել են €700 մլն, և իրավիճակը կորող ավելի սրվել։

Երկրի նախագահը, իր հերթին, հայտարարել է, թե տագնապի առիթ դեռ չկա, սակայն առկա լուրջ վախը և մտահգությունը կարող է վերաճել տագնապի։

Ընտրություններից հետո կոլաիցիոն կառավարության կազմավորման փորձերը Հունաստանում ավարտվեցին անհաջողությամբ, հետևապես տեղի կունենան արտահերթ նոր ընտրություններ։

Երեկ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շյոբլեն, իր հերթին, հայտարարել էր, որ Հունաստանը չպետք է հրաժարվի ֆինանսական միջազգային աջակցության տրամդրման ավելի վաղ համաձայնեցված պայմաններից՝ շարունակելով խիստ խնայողության միջոցառումների իրականացումը, եթե ցանկանում է մնալ եվրեգոտում։

Մի շարք փորձագետների կարծիքով բանկային սեկտորում ստեղծված իրադրությունը լուրջ խնդիր է։ Ավելին՝ այս պարագայում Եվրոպական կենտրոնական բանկը պետք է հունական բանկերում պահվող ավանդների երաշխավորը դառնա՝ կրկնակի ճգնժամիւց խուսափելու նպատակով։ Փորձագետների մի մասի կարծիքով՝ դա խնդրի միակ լուծումն է։

Մեկնաբանել