ԵԿԲ-ն Հունաստանին զրկում է թթվածնից․ Financieele Dagblad

Վերջին շրջանում ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին Հունաստանի ֆինանսական կառույցներին լիովին զրկել է «թթվածնից»։ Մասնավորապես՝ Հունաստանի բանկերին իրացվելիություն չի տրամադրվում, Մինչդեռ դրա բացակայության դեպքում բանկերը մեկը մյուսի հետևից կփլուզվեն, գրում է իռլանդական  Financieele Dagblad պարբերականը։

Ըստ թերթի՝ վերջին շրջանում հունական բանկերին ավելի հաճախ են մերժում փոխառությունների տրադմարման հարցում։ Ավելին՝ մայիսին փոխառությունների ծավալը տարեսկզբի համեմատ զգալիորեն նվազել է։ Այսպես՝ այա տարվա հունվարին ԵԿԲ-ն հունական ֆինանսական ընկերությունենրին տրամադրել է €73 մլրդ։ Մինչդեռ ներակյում  հունական բանկերը հարկադրված են բավարարվել այս գումարի կեսով։

Թեև ԵԿԲ-ն պաշտոնապես հրաժարավում է մեկնաբանել այս տեղեկությունները, ըստ մի շարք փորձագետների՝ ֆինանսական կարգավորիչի  մոտեցումը պայմանավորված է Հունաստանի քաղաքական իրավիճակով։

Մասնավորապես՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո Աթենքին չհաջողվեց կառավարություն ձևավորել։ Այս պայմաններում բյուջետային դիսցիպլինայի ապահովմանն անհրաժեշտ միջոցառումների իրականցումը փակուղի է մտել։ Ավելին՝ չի գործում բանկերի վերաֆինանսավորման ծրագիրը, ինչը ԵԿԲ-ի համար առվել կարևոր խնդիր է։

Ըստ պարբերականի՝ Հունաստանի բանկերը հարկադրված են սպասել ԵԿԲ -ի ոկղմից ֆինանսական միջոցների տրամդրմանը՝ չնայած հանգամանքին, որ երկրի բանկային համակարգի փլուզման ռիսկերը աստիճանաբար ավելի են մեծանում, ամփոփում է պարբերականը։