Լիվերպուլը պաշտոնանկ արեց Դալգլիշին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քենի Դալգիշը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է The Mirror Football-ը: 61-ամյա մասնագետը 2011թ. հունվարից գլխավորում էր ակումբը, իսկ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչ 2013թ.-ը: Սակայն այս մրցաշրջանում մերսիսայդցիները Անգլիայի առաջնությունում գրավեցին ընդամենը 8-րդ հորիզոնականը, ինչն էլ հեռացման գլխավոր պատճառ դարձավ:

«Լիվերպուլի» ղեկավարությունը Քենի Դալգլիշին պաշտոնանկ անելուց հետո սկսել է նոր մարզիչ փնտրել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Գլխավոր թեկնածուն է համարվում «Ուիգանի» մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Սակայն, հնարավոր է նաև, որ Ռաֆայել Բենիտեսը վերադառնա իր նախկին ակումբ: Քննարկվում են նաև Մարտին Օ’Նիլի և «Նորվիչի» գլխավոր մարզիչ Փոլ Լամբերի թեկնածությունները:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել