Դել Բոսկեն հավատում է Վիլյաին և Պույոլին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հույս է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնայի»պաշտպան Կարլես Պույոլն ու հարձակվող Դավիդ Վիլյան կկարողանան «Եվրո-2012»-ում օգնել թիմին:

«Եվրոպայի առաջնության հայտացուցակը մենք պետք է ներկայացնենք մայիսի 27-ին, այդ պատճառով չենք բացառում, որ Պույոլն ու Վիլյան կարող են մասնակցել մրցաշարին: Կարլեսը մեր առաջատարն է: Նա ամբողջությամբ համապատասխանում է թիմին: Այո, վերականգնվելը հեշտ չի լինելու, բայց մենք հավատում ենք նրա վերադարձին:

Վիլյան շատ արդյունավետ է մրցակցի դարպասի մոտ, բայց ցավոք, նա շատ դժվար է վերականգնվում վնասվածքից: Այդուհանդերձ, կազմի հետ կապված վերջնական որոշումը կընդունենք մայիսի 27-ին: 10 օրից բոլոր կասկածները կցրվեն»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել