Զեկույցում նշվում է, որ Վրաստանի իշխանությունները կարևոր քայլ են կատարել անջատված տարածքների կոնֆլիկտների կարգավորման ուղղությամբ, սակայն «օկուպացված տարածքների միավորման ծրագրի» իրականացման համար անհրաժեշտ է փոխել «օկուպացված տարածքներ»-ը, քանի որ այդ ձևակերպմամբ դրանց «միավորման քաղաքականությունը» կասկածի տակ է դրվում:
ԵՄ-ը խորհուրդ է տվել Վրաստանին առավել ակտիվ աշխատել անջատված տարածաշրջանը միավորելու ուղղությամբ: «Հարկ է ձեռք առնել գործնական և մրցունակ քայլեր` զարգացնելու առևտրաշրջանառությունը, փոխադրումները և ներդրումները Վրաստանի վարչական սահմանից այն կողմ»,- նշվում է զեկույցում, ուր ԵՄ-ը հույս է հայտնում, որ սա նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակիչների կյանքը կբարեփոխի: