Ճապոնիան սառեցրել է Իրանի պետական հաշիվները

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրանական հաշիվների սառեցումը Նյու Յորքի շրջանային դատարանի պահանջն էր։

Նշենք, որ Tokyo-Mitsubishi UFJ-ի հաշիվների միջոցով է կատարվել Ճապոնիայի և Իրանի միջև առևտրային հաշվարկների 80%-ը։ Իրանական հաշիվների սառեցումը կարող է հանգեցնել նրան, որ ճապոնական ընկերությունները կդադարեցնեն այս հաշիվների տերերի հետ բոլոր գործարքները, այդ թվում՝ նավթային գնումները։

Ներկայում բանկը ստեղծված իրավիճակի շուրջ բանակցում է Ճապոնիայի կառավարության հետ։

Ինչպես հայտնի է դարձել այսօր, դեռ փետրվարին Նյու Յորքի շրջանային դատարանը պարտավորեցրել էր Tokyo-Mitsubishi UFJ-ին սառեցնել Իրանի կառավարության և ԿԲ-ի՝ մինչև $2,6 մլրդ ավանդ ունեցող հաշիվները։ Դատարանի որոշումը պայմանավորված էր 1983թ. Բեյրութում ամերիկյան ծովային հետևակի շտաբի պայթեցման գործով։ Ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվում էին իրանական հատուկ ծառայությունները, իսկ հաշիվների սառեցումը կոչված է միջոցներ ապահովել տուժածների ընտանիքներին փոխհատուցման վճարման համար։

Նշենք, որ այս քայլը լուրջ հարված կարող է հասցնել Թեհրանի արտաքին առևտրին։ 2011թ. Ճապոնիան Եվրամիությունից և Չինաստանից հետո իրանական նավթի գնման ծավալներով աշխարհում երրորդն էր։ Սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած կոնֆլիկտի սրման հետևանքով 2003-ից Թեհրանը կիսով կրճատել է իրանական նավթի գնումները։ Անցած տարի ևս իրանական նավթի ճապոնական ներկրումը կրճատվել է 11,7%-ով։ Ներկայում Տոկիոն ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ շարունակում է կրճատել իրանական նավթի գնման ծավալները։

Մեկնաբանել