LiveJournal բլոգային հարթակի օգտագործողները հնարավորություն կունենան ձեռք բերել կիրիլիցայով վեբ-հասցեներ (օրինակ՝ անվանումը.жж.рф): Այս մասին հայտնում է LiveJournal –ի ղեկավար Իլյա Դրոնովն իր բլոգում:
Նման բլոգային վեբ-հասցեն արժենալու է LiveJournal-յան 1000 ժետոն (վիրտուալ արժեք է, 100 ժետոնը հավասար է 1դոլարի): Վճարելով այս արժեքը մեկ անգամ` նոր վեբ-հասցեն մշտապես կմնա բլոգի սեփականատիրոջը:
Այս պահին ծառայությունը հասանելի է միայն որոշ օգտագործողների: Շուտով այն կսկսի գործել բոլորի համար:
Բացի կիրիլիցայից ևս մի քանի նորարարություններ են հայտնվելու LiveJournal հարթակում: Օգտագործողներին հասանելի կլինի Current Music նվագարկիչը, որը ցույց է տալիս, թե գրառում անելիս ինչ երաժշտություն է լսել օգտագործողը:
Բացի դրանից հնարավոր է լինելու կցել բլոգը Vkontakte սոցցանցին: Այսպես բոլոր գրառումները ավտոմատ կհայտնվեն սոցցանցում օգտագործողի էջում: