Ֆրանսիան կառավարության և նախագահի աշխատավարձը կկրճատի 30%-ով

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ  գործադիր մարմինն առաջինը կքննարկի կառավարության անդամների աշխատավարձերի 30%-ով կրճատմնա հարցը։

«Մենք պետք է օրինակ լինենք բոլորի համար», – France-2 հեռուստալիքի եթերում հյատարարել է վարչապետը։ Ըստ Էյրոյի՝ այս միջոցառումը, որ նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է, պաշտոնապես կվավերացվի որոշման տեսքով։  Ուշագրավ է, որ 30%-ով կրճատվելու է նաև երկրի նախագահի աշխատավարձը։

Նոր կառավարությունը մտադիր  է նաև մի շարք այլ միջոցառումներ իրականցնել, որոնք ուղղված կլինենն կառավարության անդամների վարկանիշի բարձրացմանը։ «Ես առաջարկելու եմ մասնագիտական էթիկայի մասին խարտիա ընդունել, որպեսզի նախարարները իրենց աշխատանքի ընթացքում լինեն բոլորի համար օրինակելի անձ», -ասել  է Էյրոն։

Ֆրանսիայի կառավրության կազմը հրապարակվել է երեկ ուշ երեկոյան։ Կաբինետում ընդգրկվել է 34 նախարար, ընդ որում՝ նրանցից 30-ը նախկինում որևէ գերատեսչության ղեկավար պաշոտնում աշխատանքի փորձ չեն ունեցել։