Գերմանիայի կառավարության աշխատավարձը կբարձրանա

Աշխատավարձերը կբարաձրանան երեք փուլով՝ մինչև 2013թ. օգոստոս, հաղորդում է գերմանական DAPD գործակալությունը։

Գերմանիայի կառավարության անդամների եկամուտները կավելանան 5,7%-ով։   Կանցլեր Անգելա Մերկելի աշխատավարձը կկազմի €930 մլն, նախարարներինը՝ €750 , իսկ քարտուղարներինը՝€580։

Ներկայում Մերկելը որպես կառավարության ղեկավար և Բունդեսթագի պատգամավոր տարեկան €290 հազ. է վաստակում՝ առանց հարկերի հաշվվման։ Մինչ այժմ՝ կանցլերի պաշտոնում նա ամսկան ստացել է  €16 հազ., իսկ որպես պատագամավոր՝ €8 հազ. աշխատավարձ։

Գերմանիայում կառավարության անդամների աշխատավարձերի վերջին բարձրացումը եղել է 2002թ.։ 2010թ. աշխատավարձերի բարձրացման մտադրությունը չեղյալ էր հայտարարվել հասարակական խիստ քննադատության պայմաններում։