Հույն նախարարները հրաժարվել են աշխատավարձից

«Ես կցանկանայի, որ կառավարությունում ոչ ոք գումար չստանար գանձարանից։ Մենք բոլորս ունենք որոշակի եկամուտ հիմնական աշխատավայրից, ուստի 30 օրվա հատուկ աշխատավարձի անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,- ասել է Հունաստանի ժամանակավոր վարչապետ Պանայոտիս Պիկրամենոսը կառավարության առաջին նիստում, որը տեղի է ունեցել այսօր։ Ի պատասխան՝ երկրի արտգործնախարար Պետրոս Մոլիվյատիսն ասել է, որ բոլոր նախարարները պատրաստ են հրաժարվել աշխատավարձից։

Հիշեցնենք, որ Հունաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծվել էր երեկ՝ այս հունիսի 17-ին նշանակված խորհրդարանական նոր վաղաժամ ընտրությունները կազմակերպելու նպատակով։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր։

Ժամանակավոր կառավարության ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական վաղաժամ ընտրություններից հետո Հունաստանին չէր հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Մեկնաբանել