Goldman Sachs-ը Facebook-ի $1մլրդ-ի բաժնետոմս կվաճառի

Goldman Sachs-ը մտադիր է նախատեսված  65,9 մլն-ի փոխարեն 28,7 մլն բաժնետոմս վաճառել։ Այդպիսով բանկը կազատվի սոցցանցի՝ իրեն պատկանող փաթեթի 50%-ից, մինչդեռ ավելի վաղ նախատեսում էր վաճառել միայն 23%-ը։ 

Հատկանշական է, որ ֆինանսական կազմակերպությունը վերանայել է Facebook-ի բաժնետոմսերի վաճառքի իր ծրագրերն այն բանից հետո, երբ սոցցանցը բարձրացրեց տեղաբաշխվելիք մեկ բաժնետոմսի գնային միջակայքը $28-35-ից մինչև $34-38։ Այդպիսով ընկերությունը կարող է $93-104 մլրդ գնահատվել։

Ակնկալվում է, որ Facebook-ի IPO-ն կդառնա Սիլիկոնային հովտի խոշորագույն տեղաբաշխումը՝ գերազանցելով անգամ Google-ի համապատասխան ցուցանիշը։

Սոցցանցի IPO-ն կմեկնարկի վաղը՝ մայիսի 18-ին։