Եզրափակիչում հնարավորությունները հավասար են. Հայնկես

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է շաբաթ երեկոյան կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մասին։

««Չելսին» ունակ է ներկայանալ տարբեր խաղաոճերով։ «Բենֆիկայի» և «Բարսելոնայի» հետ նրանք ամբողջովին տարբեր ֆուտբոլ էին ցուցադրում։ Ես հույս ունեմ, որ մեր հետ «Չելսին» կխաղա այլ կերպ, քան խաղաց «Բարսելոնայի» հետ։ Վերջին շաբաթների ընթացքում լոնդոնցիների համար ամեն ինչ շատ հաջող է դասավորվում, թիմը սկսել է ավելի հաջող խաղալ։

«Չելսիի» կազմում շատ փորձառու խաղացողներ կան, ովքեր ուզում են հաղթել Չեմպիոնների լիգան։ Դա մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում։ Բաց խաղ կլինի, իսկ թիմերի հնարավորություներն ամբողջովին հավասար են։ Սական, գուցե սեփական պատերի գործոնը մեզ փոքրիկ առավելություն տա։ Սեփական հարկի տակ եզրափակիչ խաղալն ուղղակի աննախադեպ և ֆանտաստիկ հնարավորություն է։ Դա մի այնպիսի իրադարձություն է, որն առաջին անգամ է տեղի ունենում պատմության մեջ։ Իհարկե, հրաշալի կլիներ սեփական հարկի տակ հաղթանակ տանել»,- Հայնկեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել