«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ տարի իր թիմը Անգլիայի առաջնությունում հաղթելու համար լուրջ մրցակցության է հանդիպելու։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի 2011/12 առաջնության ժամանակ հավաքել էր նույնքան միավոր, որքան «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ նվաճել էր չեմպիոնությունը։
«Անգլիայի առաջնությունն ամենաբարդն է Եվրոպայում։ Իմ կարծիքով՝ հաջորդ տարի մեզ լուրջ մրցակցություն են ցույց տալու «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը»», – ասել է մարզիչը։
Մարզական գործընկեր` SportArmenia.com