Կոտրել են «Եվրատեսիլ»-ի ադրբեջանական կայքէջեր

Որոշ տեղեկություններով` հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ազատության ֆիդայիներ» խմբավորումը: Կոտրած կայքէջերից մեկում դրված է եղել ադրբեջանցի գրող-հրապարակախոս Ռաֆիկ Թագիի լուսանկարը. վերջինս հալածվել է իսլամիստներին քննադատելու համար և անցյալ տարի նոյեմբերին սպանվել Բաքվում:

Ադրբեջանական կայքէջերը DDоS-հարձակման են ենթարկվել երեկ 12:30-ին, «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը www.eurovision.tv  անխափան գործել է: Այժմ վերականգնված է նաև հարձակման ենթարկված կայքէջերի գործունեությունը: