Ինչ կլինի Երևանի հետ 9 բալ երկրաշարժի դեպքում. զրույց սեյսմոլոգի հետ

Փետրվարի 13-ի երկրաշարժը, որը Երևանում զգացվեց 5-6 բալ ուժգնությամբ, քաղաքացիների շրջանում անհանգստություն, անգամ խուճապ առաջացրեց, նաև իշխանության հասցեին քննադատության նոր ալիքի պատճառ դարձավ: Սեյսմոլոգ Սոս Մարգարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նկատում է՝ Երևանում հնարավոր է մինչ 9 բալ երկրաշարժ, սակայն շենքերի մեծ մասը նախատեսված է 7-8 բալի համար: Մասնագետի խոսքով՝ Երևանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն: