Արցախում բնակարանաշինության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ իրականացվող բնակարանաշինության և անօթևան քաղաքացիների տեղավորման աշխատանքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները: Կառուցվող բնակարանների կահավորման մասին տեղեկությունները ներկայացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ չնայած Հանրապետության ողջ տարածքում իրականացվող մեծ ծավալի շինարարական աշխատանքներին, այնուամենայնիվ, արդյունքը գոհացուցիչ չէ:«Այս պահին մենք, ընդհանուր առմամբ, ֆինանսական խնդիր չունենք բնակարանաշինության հարցում: Մյուս կողմից մեր աշխատանքի տեմպից է կախված անօթևան մնացած մեր քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը: Ավելացրե՛ք բնակարանաշինության ծավալները: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական»,- ասել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև տվել է մի շարք հանձնարարականներ գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Մեկնաբանել