Հաստատվել է կորոնավիրուսի 136 նոր դեպք, առողջացել է 243 մարդ

Հայաստանում փետրվարի 15-ին կատարվել է 3 075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 136 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 243 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 391 դեպք, որոնցից 161 348-ը՝ առողջացած, 3 150-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687 715 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 66-րդ տեղը՝ 169 391 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 266 462 դեպքով, Ադրբեջանը 52-րդ տեղում է՝ 232,197 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 594 128 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 526 023 դեպքով:

Մեկնաբանել