Կորոնավիրուսին լուրջ և անլուրջ վերաբերվողները՝ թվերով

Բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ կորոնավիրուսը լուրջ համավարակ է, ավելի հավանական է, որ թեստ կանեն և կինքնամեկուսանան՝ այդպիսով իսկապես կոտրելով վարակի շղթան։ Այս խմբի միայն 10 տոկոսն է նշել, որ թեստ չի անի։ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան»-ի կողմից Սիվիլնեթի պատվերով իրականացրած հետազոտության հիման վրա այս անգամ թվերը խոսում են կորոնավիրուսին լուրջ և անլուրջ վերաբերողների մասին։