Ցուկերբերգը վաճառել է 30,2 մլն բաժնետոմս՝ $1,03-1,15 մլրդ ընդհանուր արժողությամբ։ Արդյունքում 28 ամյա միլիարդատերը Bloomberg-ի վարկանիշում գերազանցել է Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինին ու Լարի Փեյջին։ Ըստ գործակալության՝ Ցուկերբերգի համար կողմնորոշիչների են առայժմ մնում Microsoft-ի հիմնադիրը Բիլ Գեյթսը՝ $60,4 մլրդ կարողությամբ և Oracle-ի գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնը ($34,2 մլրդ)։
Նշենք, որ Facebook-ը IPO-ի շրջանակում արժեթղթերը տեղաբաշխել է $38 մեկ բաժնետոսմի դիմաց գնով, ինչն ընկերության կողմից օրերս հնչեցված գնային միջակայքի առաստաղն է (ստորին շեմը՝ $34)։
Արդյունքում, սոցցանցը գնահատվել է $104 մլրդ (հաշվի առնելով ապագայում թողարկվելիք բաժնետոսմերը), IPO-ի շրջանակում ներգաված միջոցները՝ $18,4 մլրդ։ Այս գումարից ընկերության ու նրա բաժնետերերի մասնաբաժինը $16 մլրդ է։
Նշենք, որ IPO-ի շրջանակում տեղաբաշխվել է Facebook-ի 421,2 մլն բաժնետոմս, որից 180 մլն-ն իրացրել է ընկերությունը, 241,23 մլն-ը՝ նրա բաժնետերերը։