Ագարակ․ ապաշրջափակում և հանքարդյունաբերություն

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մարդիկ դեմ են, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակում տեղի ունենա, իսկ Ադրբեջանը դեպի Նախիջևան ճանապարհ ու երկաթգիծ ստանա քաղաքի կողքով։ Իրանի և Նախիջևանի հետ սահմանակից քաղաքին աշխատատեղեր է ապահովում հայ-իրանական մաքսակետը, ինչպես նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Վերջինի շահագործումն իրականացնում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն։