«ԱրմենՏել»-ի ցանցը կարգավորող սարքը խափանվել էր

«ԱրմենՏել» ընկերության բջջային ցանցի բաժանորդների մի մասն այսօր առավոտից խնդիրներ ունի ելքային զանգերի հետ:

Ինչպես տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Ընկերությունը նշում է, որ վթարը վերացված է և զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է:

«ԱրմենՏել»-ը խորհուրդ է տալիս վերաբեռնավորել բջջային հեռախոսները:

Մեկնաբանել