Fitch-ն իջեցրել է Հունաստանի վարկանիշը

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը եվրոպական շուկաների փակումից հետո մեկ աստիճանով իջեցրել է Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշները ազգային և օտարերկրյա արժույթով՝ В–ից մինչև ССС, ասված է գործակալության հաղորդագրությունում։

Օտարերկրյա արժույթով կարճաժամկետ վարկանիշը В-ից իջեցվել է մինչև С։
Երկրի վարկանիշի առաստաղը ААА-ից, որն ավելի վաղ գործակալությունը շնորհել էր եվրոգոտու բոլոր երկրներին, վերանայվել է մինչև B-՝ արտացոլելու Հունաստանի՝ եվրոգոտուց ելքի զգալի ռիսկեը։

Fitch-ին անհանգստացնում է նաև Հունաստանում այն կուսակցությունների ժողովրդականության աճը, որոնք դեմ են հանդես գալիս Եվրամիության հետ համաձայնեցված բարեփոխումներին և պետական ծախսերի կրճատմանը։

Մեկնաբանել