Լիվերպուլը ցանկանում է հրավիրել Գվարդիոլային

Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը, «Բարսելոնայի»նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել«Լիվերպուլը», որն առանց մարզիչ է մնացել Քենի Դալգլիշի պաշտոնանկությունից հետո։ Պարբերականը պնդում է, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստվում է լուրջ առաջարկ անել իսպանացի մասնագետին։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի թեկնածուների թվում են Յուրգեն Կլոպը (Դորտմունդի «Բորուսիա»), Դիդյե Դեշամը («Մարսել») և Անդրե Վիլաշ Բոաշը (այժմ գործազուրկ): Ավելի վաղ նշվում էին «Ուիգանի»գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի անունները:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել