Հաստատվել է կորոնավիրուսի 206 նոր դեպք, առողջացել է 128 մարդ

Հայաստանում փետրվարի 16-ին կատարվել է 3 431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 206 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 128 մարդ։ Գրանցվել է մահվան 5 դեպք։

Փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 597 դեպք, որոնցից 161 476-ը՝ առողջացած, 3 155-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 173 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 691 146 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 66-րդ տեղը՝ 169 597 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 266 462 դեպքով, Ադրբեջանը 52-րդ տեղում է՝ 232 337 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 602 034 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 534 034 դեպքով: