Կիսանկախ բուհերը և պետության վերահսկիչ փաթեթը. ի՞նչ է փոխվում բարձրագույն կրթությունում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որով առաջարկվում են մի շարք փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում: Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Աննա Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ օրենսդրական փաթեթի ընդունվելու պարագայում փոխվելու է բուհերի կառավարման և ֆինանսավորման մոդելը, ներդրվելու է կրթական ծրագրերի լիցենզավորման համակարգ: Նա խնդրահարույց է համարում հատկապես կառավարման մոդելի փոփոխությունը, քանի որ պետությունը մի կողմից վերցնում է բուհերի կառավարման վերահսկիչ փաթեթը, մյուս կողմից խոսում է դրանց ինքնավարության մասին: