Կառավարությունը մտադիր է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգել

Կառավարությունը ցանկություն ունի թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը ևս 6 ամիս երկարաձգել: Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի խստացման, դրա ժամկետի երկարաձգման, արգելքով հայ տնտեսվարողներին չվնասելու մասին Արմենպրեսը զրուցել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի հետ։

 «6 ամիս ժամկետը պահպանվելու է, դրանից հետո նախատեսվում են խստացումներ: Այսինքն, տնտեսավարողները պետք է հաշվի առնեն, որ այն ապրանքները, որոնց ներմուծումն այս պահին թույլատրվում է, գուցե 6 ամիս հետո ընդգրկվեն ներմուծման արգելքի նոր ցանկում»,- գրում է գործակալությունը։

Հայաստանի կառավարությունն 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ էր մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Էկոնոմիկայի փոխնախարար հայտնել է նաև, որ պետությունը թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ ի շահ հայ տնտեսավարողի՝ թույլատրելով այն ապրանքների մուտքը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։