Ճակատեն. ադրբեջանական պաստառը, ռուսներն ու մեղուները

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանական պաստառի դիմաց օրուգիշեր կայանած է ռուս խաղաղապահների մեքենան։ Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ փետրվարի 6-ին այս պաստառի վրա կրակել էին հայերը, ադրբեջանցիներն էլ ի պատասխան փորձել էին փակել ճանապարն ու փոխել իրենց դիրքերի վայրը, ռուս սահմանապահներն էլ փակել էին ճանապարհը, որպեսզի կանխեն ադրբեջանցիների առաջխաղացումը։ Թեև հիմա իրավիճակը հանդարտվել է, բայց ռուսական մեքենան պաստառի դիմաց է, որպեսզի կանխի նոր լարվածությունը։ Ճակատենի բնակիչներն այս միջադեպից հետո հիշում են 1992-ի իրադարձությունները։

Մեկնաբանել