Ճապոնիայում էլեկտրաէներգիան կխնայեն 5-15%-ով

Ծրագրի համաձայն՝ ամռան երեք ամիսներին երկրում էլեկտարէներգիայի սպառումը բնակարաններում և ձեռնարկություններում նվազելու է 5-15%-ով։ Այս ծրագրի իրագործման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում էներգետիկ ճգնժամով, որի գլխավոր պատճառը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի դեռ անցած տարի տեղի ունեցած վթարն էր։

Այս ծրագիրը կատարման պարտադիր բնույթ չունի։ Ճապոնիայի կառավարությունը լիահույս է, որ երկրի յուրաքանչյուր բնակիչ սեփական հայեցողությամբ կանցի էլեկետրաէներգիայի խնայողությանը։

«Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո Ճապոնիայում դադարեցվել էին բոլոր ատոմակայանների աշխատանքները, և մինչև այժմ դրանք չեն վերականգնվել։ քանի որ անահրաժեշտ է տեղական իշխանությունների թույյլտվությունը, որոնք ատոմակայանենրի օպերատորներից անվտանգությաա լրացուցյիչ երաշխքիներ են պահանջում։

Ճապոնիայում այս պայմաննեորւմ մեծացել է ջերմաէլեկտարակայանների արտադրած էլեկտրաէներգիայի պահանջարկը։

Ուշագրավ է, որ անցած տարի Ճապոնիա բնական գազի ներկրումը ավելացել է 18%-ով։ Մի շարք փորձագետների կանխատեսման համաձայն՝ հնարավոր է՝ այս ամառ երկրում էլեկտրաէներգիայի պակասուրդ արձանագրվի, ինչը, իր հերթին, զգալիորեն կվնասի երկրի տնտեսությանը։

Մեկնաբանել