Իրանը անհրաժեշտ բանակցությունները վարել է և պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը, հաղորդում է Fars գործակալությունը։
«Այդ միությունը միավորել է տարածաշրջանի բոլոր երկրներին և ստեղծել ազատ առևտրի գոտի։ Իրանը բանակցություններ է սկսել՝ միությանն անդամակցության ուղղությամբ։ Մեր մշտական անդամակցության նախապատրաստումը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
ԵԱՏՄ-ը և Իրանը 2019 թ․ հոկտեմբերի 27-ին անցել էին առևտրի արտոնյալ պայմանների․ ուժի մեջ էր մտել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը։