Բարսելոնան դատի կտա El Mundo-ին

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայատարարել է, որ ակումբը պատրաստվում է դատի տալ El Mundo թերթին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Բանը նրանում է, որ թերթը վերջերս «Նախավերջին դավաճանությունները» վերնագրով մի հոդված էր հրատարակել: Հոդվածի հեղինակը Սալվադոր Սոստրեսն է: Այդ հոդվածում ներկայացված են վերոնշյալ Ռոսելի և թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հարաբերությունները:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է. ««Մալագայի» հետ խաղից հետո Գվարդիոլան բարձրացել է տրիբունա` Ռոսելի մոտ: Մարզիչն ասել է. «Ես կգնամ առանց ավելորդ աղմուկի, հայտարարությունների ու հարցազրույցների: Բայց եթե դու և քո ընկերները շարունակեք զզվեցնել ինձ և իմ հարազատներին, ապա ես կասեմ այն ամենը, ինչ պետք է ասել: Իսկ լսողներ, դու լավ գիտես, կգտնվեն»»:

«Բարսելոնայի» պաշտոնական հայտարարության մեջ, իր հերթին, ասվում է. «Ակումբը հայտնում է այդ հոդվածի և իրականությանը չհամապատասխանող տեղեկության վերաբերյալ իր զայրույթը: Դրանով հարցի տակ է դրվել ակումբի, նախագահի և թիմի գլխավոր մարզչի պատիվը, ուստի մենք դատի կտանք պարոն Սոստրեսին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հոդվածի հրատարակմանը»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել