Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 17-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսացրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:

Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրության՝ համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Մեկնաբանել