Ինչ են կարծում կապանցիները ներքաղաքական իրավիճակի և սահմանների մասին

Կապանի օդանավակայանի հարակից հատվածում ադրբեջանական դիրքերն են։ Լարվածություն, սակայն, քաղաքում չկա։ Բնակիչների խոսքով՝ կրակոցներ չեն եղել, դեռ հանգիստ է։ Ներքաղաքական իրավիճակի մասին էլ կապանցիների կարծիքները բաժանվում են․ մի մասը համոզված է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա, մյուս մասի կարծիքով էլ՝ խորհրդարանը պետք է գործի մինչև ժամկետի ավարտը։